«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն ակումբին կոչ է անում լսել «Էնֆիլդը» լքելու իր ցանկությունը:
Դեռ մայիսին ուրուգվայցի հարձակվողը հայտնեց, որ իր հասցեին չափից շատ քննադատությունների պատճառով ցանկանում է հեռանալ Անգլիայից: Այդ պահից «Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է, որ չի պատրաստվում վաճառել Սուարեսին:
-Ես պայմանագիր ունեմ ակումբի հետ, սակայն եթե ցանկանամ հեռանալ, «Լիվերպուլը» պետք հաշվի նստի իմ ցանկության հետ, ինչպես որ այլ ֆուտբոլիստի պարագայում:
Իհարկե նրանք պետք է պայմանավորվեն մյուս ակումբի հետ, սակայն կարևոր է նաև ֆուտբոլիստի կարծիքը: Եթե ֆուտբոլիստը փոփոխություն է ցանկանում, ապա ակումբը չպետք է խոչընդոտի:
Յուրաքնյուրը ցանկանում է դառնալ լավագույնը, և եթե անգամ հարցնենք ութ տարեկան երեխաներին, ապա նրանք կպատասխանեն, որ ցանկանում են խաղալ «Ռեալում» կամ «Բարսելոնայում»,- իսպանական Marca-ին տված հարցազրույցում ասել է Սուարեսը: