«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի թևը կծելու համար որակազրկվել է 10 խաղով:
Անմիջապես խաղից հետո 26-ամյա ուրուգվայցին ներողություն խնդրեց իր արարքի համար: Ակումբը չաջակցեց իր ֆուտբոլիստին և նրան տուգանեց:
Խոսվում էր, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան Լուիսին կորոկազրկի 6 կամ 7 խաղով, սակայն ինչպես պարզ է դառնում, Լուիսի որակազրկումը հասել է 10 խաղի:
Ամենայն հավանականությամբ ֆուտբոլային չինովնիկները հաշվի են առել, որ սա Լուիսի կյանքում առաջին դեպքը չէր:
Սուարեսին բողոքարկման համար մինչև ապրիլի 26-ը ժամանակ է տրվել: