«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը որոշել է չբողոքարկել 10 խաղով որակազրկումը, որով Ֆուտբոլի ասոցացիան պատժել է նրան «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար:
Այսպիսով, 26-ամյա ուրուգվայցին սկսում է կրել իր պատիժը: Սա փաստացի նշանակում է, որ «Լիվերպուլը» 5 ամսով՝ մինչև հոկտեմբեր, զրկվելու է իր առաջատար խաղացողից:
Հիշեցնենք, որ երեկ Ֆուտբոլի ասոցացիան ուղարկել էր գրավոր բացատրություն, թե ինչու Սուարեսը որակազրկվեց 10 խաղով: Սովորաբար դաժանության համար ֆուտբոլիստները որակազրկվում են երեք խաղով: Վերլուծելով իրավիճակը՝ ակումբը որոշեց չբողոքարկել:
Ավելացնենք, որ Լուիսին վաճառելու դեպքում էլ ֆուտբոլիստն ամեն դեպքում պատիժը կկրի: