Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան չի պատժելու «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին սիմուլյանտությունը խոստովանելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Վերջերս ուրուգվայցի հարձակվողը խոստովանել էր, որ «Ստոկ Սիթիի» հետ խաղում դիմել էր սիմուլյացիայի, որպեսզի 11 մետրանոց վաստակի իր թիմի համար: Սակայն մրցավար Լի Մեյսոնը ուշադրություն չէր դարձրել այդ դրվագի վրա և նույնիսկ չէր պատժել ֆուտբոլիստին դեղին քարտով:
Խաղից հետո մրցավարը այդ մասին չէր էլ գրել իր հաշվետվության մեջ: Այդ իսկ պատճառով ֆուտբոլի ասոցացիան չի պատրաստվում հետաքննություն սկսել այդ առիթով:
2011 թվականին Թեո Ուոլկոտը նույնպես խոստովանեց, որ դիմել է սիմուլյացիայի «Լիդսի» հետ խաղում, սակայն այդ դեպքում էլ հայտարարությունը մնաց անպատիժ: