Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը չի պատրաստվում ներողություն խնդրել ակումբից:
«Լիվերպուլը» Սուարեսին գնելու «Արսենալի» արդեն երկրորդ առաջարկն է մերժում և հրաժարվում է կատարել Լուիսին 1 տարի առաջ տված խոստումը: Ըստ ուրագվայցի հարձակվողի, ակումբը 1 տարի առաջ խոստացել էր, որ առաջարկի դեպքում չի խոչընդոտի տեղափոխությանը:
Վերջիվերջո «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնեց, որ պատրաստ են լսել Սուարեսի ցանկությունը, եթե նա ակումբից, իր խաղընկերներից և երկրպագուներից ներողություն խնդրի:
Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, Սուարեսը չի կարծում, որ ինչ որ բանում մեղավոր է, կամ սխալ է գործել, և չի պատրաստվում ներողություն խնդրել: