«Վեստ Հեմի» դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին դուրս է մնացել շարքից ծնոտի և աչքի խոռոչի կոտրվածքներով:
Ֆաբիանսկին այս վնասվածքը ստացավ «Վեստ Հեմի» համար հաղթական խաղում, «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։
Այս պահին «մուրճերի» բժշկական շտաբը պատրաստվում է վիրահատության, որը կարող է երկարացնել 37 ամյա լեհի բացակայությունը:
«Այս պահին մենք չենք հասկանում, արդյոք անհրաժեշտություն կա վիրահատության, թե ժամանակի ընթացքում այն կբուժվի», – Դևիդ Մոյեսի խոսքերն է մեջբերում BBC- ն:
Ավելացնենք, որ Ֆաբիանսկին հայտնվել է «Վեստ Հեմի» մեկնարկային կազմում` Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի բոլոր 24 հանդիպումներում: Լուկաշի բացակայության դեպքում Ալֆոնս Արեոլան կպաշտպանի լոնդոնացիների դարպասը: