«Լիվերպուլը» հայտարարել է թիմի կիսապաշտպան Լուկաս Լեյվայի հետ նոր՝ երկարաժամկետ պայմանագրի ստորագրման մասին: Գործարքի մանրամասները չեն հրապարակվել:
Ֆուտբոլիստի նախկին պայմանագիրը «կարմիրների» հետ կլրանար 2015թ-ին, սակայն «Լիվերպուլը» բարձր գնահատելով բրազիլիացուն, որոշել է հիմա երկարաձգել պայմանագիրը:
-Սա ևս մեկ երակարաժամկետ պայմանագիր էր, որը ես ստորագրեցի, սակայն այն տպավորությունն է, ինչ ունեցել եմ առաջին անգամ այստեղ գալով:
Ես շատ ուրախ եմ այստեղ հանդես գալու հնարավորություն ստանալու համար: Հուսով եմ՝ դեռ երկար կխաղամ «Լիվերպուլում»,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Լուկասը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Լուկասին «Գրեմիոից» ձեռք է բերել 2007 թվականին: Այդ պահից բրազիլիացին մասնակցել է 208 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ: