Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ «Լիվերպուլ»:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, Ալոնսոյի ներկայիս պայմանագիրն «արքայական ակումբի» հետ լրանում է արդեն այս մրցաշրջանի ավարտին և քիչ հավանական է, որ նա նոր պայմանագիր կստորագրի «Ռեալի» հետ:
Այժմ «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ուշադրությամբ հետևում է ստեղծված իրավիճակին: Աղբյուրի հաղորդմամբ, «Ռեալն» արդեն պատրաստակամություն է հայտնել հունվարին բաց թողնել 31-ամյա իսպանացուն, որպեսզի խուսափի նրան առանց գումարի այլ ակումբին զիջելուց:
Հիշեցնենք, որ 2009թ-ին «Լիվերպուլն» Ալոնսոյին 30 մլն ֆունտով վաճառեց «Ռեալին»: Մերսիսայդցիների կազմում Խաբին հինգ մրցաշրջան է խաղացել և այդ ընթացքում հաղթել է Անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան: