Խավի Գրասիան բյուրոկրատական խնդիրների պատճառով դեռ չի ստանձնել «Լիդսի» մարզչի պարտականությունները:
Երեքշաբթի օրը «Լիդսը» հայտարարեց Գրասիայի հետ պայմանագիր կնքելու մասին:
Սակայն Գրասիան դեռ իրավունք չունի մարզումներ անցկացնել «սպիտակների» բազայում, և դա պայմանավորված է նրանով, որ 52 ամյա իսպանացին աշխատանքային վիզայի կարիք ունի։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Գրասիան չի կարողացել ավտոմատ կերպով աշխատանքի թույլտվություն ստանալ Անգլիայում՝ 2021 թվականի հունվարին Brexit-ից հետո ներդրված կանոնների համաձայն։
Էլլանդ Ռոադի ակումբը հուսով է, որ FA-ն կտրամադրի Գրասիային անհրաժեշտ թույլտվությունը հաջորդ երկուշաբթի «Սաութհեմպտոնի» դեմ Պրեմիեր լիգայի կարևոր խաղից առաջ: