«Սևիլյայի» աջ կիսապաշտպան Խեսուս Նավասը ցանկություն է հայտնել այս ամռանը տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
Ինչպես հայտնի է, Մանուել Պելեգրինին, ով մոտակա օրերին կգլխավորի «Սիթին», լրջորեն հետաքրքրված է իսպանացու ծառայություններով: Նավասը նույնպես պատրաստ է միանալ «քաղաքայիններին»:
-Ինձ շատ է դուր գալիս «Մանչեսթեր Սիթին»: Նրանք ցանկանում են ինձ հետ պայմանագիր ստորագրել, հետևաբար ես կարող եմ խաղալ այնտեղ,- ասել է Նավասը:
Բացի այդ, Նավասի հեռանալու մասին ակնարկել է «Սևիլյայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: The Sun