«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Միգել Բրիտոսին գնելուց հետո «Ուոթֆորդի» շարքերն համալրեց Մոսկվայի «Սպարտակի» վինգեր Խոսե Մանուել Խուրադոն:
29-ամյա Խուրադոն, ով «Ռեալի» ակադեմիայի սան է, «Սպարտակից» բացի հանդես է եկել նաև «Ատլետիկոյում» և «Շալկե-04»-ում: Խոսեն մոսկովյան ակումբում էր վերջին երեք մրցաշրջաններում:
Վինգերը լավ հարաբերություններ ունի «Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսի հետ, ում ղեկավարությամբ խաղացել է «Ատլետիկոյում»:
«Ուոթհորդի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Խուրադոն այսօր երեք տարվա պայմանագիր է ստորագրել Պրեմիեր Լիգայի նորեկների հետ: Լուրերի համաձայն, գործարքն արժեցել է 6 մլն ֆունտ: