Երկուշաբթի երեկոյան կայացել է Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ տուրի (1/8 եզրափակիչ) վիճակահանությունը։
5-րդ տուրի շրջանակներում «Տոտտենհեմը» պետք է մեկնի Ուելս, եթե «Ռեքսհեմը» վերախաղարկությունում հաղթի «Շեֆիլդ Յունայթեդին»:
«Մանչեսթեր Յունայթեդը», 11 անընդմեջ հաղթանակ տանելով «Օլդ Թրաֆորդում», կհյուրընկալի «Դերբիին», կամ «Վեստ Հեմին»:
Մրցաշարի երրորդ խոշոր ֆավորիտը՝ ի դեմս «Մանչեսթեր Սիթիի», ճանապարհին կվիճարկի «Բրիսթոլ Սիթիի» հետ։
Հավելենք, որ 5-րդ տուրի հանդիպումները կանցկացվեն մարտի 1-ից։ Այս փուլից Անգլիայի գավաթի խաղարկությունում վերախաղարկություններ չեն լինի՝ ոչ-ոքիի դեպքում թիմերը գնում են լրացուցիչ ժամանակ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ 11 մետրանոց հարվածաշարի:
Անգլիայի գավաթի 5-րդ տուրի վիճակահանությունը՝
Սաութհեմպտոն – Լուտոն / Գրիմսբի
Լեսթեր – Բլեքբեռն / Բիրմինգհեմ
Սթոք – Բրայթոն
Ռեքսհեմ / Շեֆիլդ Յունայթեդ – Տոտտենհեմ
Ֆուլհեմ / Սանդերլենդ – Լիդս
Բրիսթոլ Սիթի – Մանչեսթեր Սիթի
Մանչեսթեր Յունայթեդ – Դերբի / Վեսթ Հեմ
Իպսվիչ / Բերնլի – Շեֆիլդ Ուենսդեյ / Ֆլիտվուդ