«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ազատ գործակալի իրավունքով միանալու է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադին»:
Ըստ տրանսֆերային գուրու Ֆաբրիցիո Ռոմանոյի,«Ալ-Իթիհադի» և Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամի ներկայացուցիչները նախօրեին Լոնդոնում հանդիպում են անցկացրել Կանտեի գործակալների հետ։
Սաուդցիները 32 ամյա ֆրանսիացուն առաջարկել են տարեկան 100 մլն եվրո (86 մլն ֆունտ) պայմանագիր մինչև 2025 թվականի հունիսը։
Լրագրող Բեն Ջեյքոբսը նշում է, որ Կանտեին «ծանրաբեռնել» է նման շահավետ առաջարկը, որին նա չի կարողացել դիմադրել։ Նգոլոն արդեն տվել է իր բանավոր համաձայնությունը, և գործարքը կիրականացվի առաջիկա 48 ժամվա ընթացքում։
Հավելենք, որ ընդամենը մեկ օր առաջ «Ալ-Իթիհադն» ավարտեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի ձեռքբերումը։ Նրա հայրենակից Կանտեն նույն ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Իսկ երկու ֆրանսիացիներին կմարզի «Տոտտենհեմի» և «Վուլվերհեմպտոնի» նախկին մարզիչ Նունո Էսպիրիտո Սանտոն։