Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կրկին ազդրի վնասվածք է ստացել:
Կանտեն դուրս է մնացել օգոստոսի 14-ին կայանալիք «Տոտտենհեմի» դեմ դերբիից և վերջերս վերսկսել էր մարզումները հիմնական թիմի հետ:
Այնուամենայնիվ, Նգոլոն բացակայում էր «Չելսիի» երկուշաբթի օրվա մարզմանը և «կապույտների» հետ չի մեկնել Իտալիա՝ Չեմպիոնների լիգայի «Միլանի» դեմ խաղին:
Պարզվում է, որ հազիվ ապաքինված մկանային վնասվածքը կրկին իրեն զգացնել է տվել, և այժմ 31-ամյա ֆրանսիացին, չհասցնելով վերադառնալ ֆուտբոլային դաշտ, կրկին հայտնվել է հիվանդանոցում։
«Այդպես էր նրա օրգանիզմն արձագանքում հենց մարզմանը: Այս իրավիճակը, անկասկած, լավ չէ, բայց մենք պետք է սպասենք, մինչև բժիշկները գնահատեն վնասվածքի լրջությունը»,- «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին է Evening Standard-ը: