«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ «կարմիրների» նորեկ Դեյան Լովրենը կարող է դառնալ թիմի նոր ավագը:
Չնայած, որ կողմերը դեմ չեն երկարաձգել 34-ամյա Ջերարդի պայմանագիրը, ակնհայտ է, որ Սթիվենի կարիերայի ավարտը սարերի հետևում չէ:
-Կենտրոնական պաշտպանները սովորաբար հիանալի ավագ են դառնում: Կարծում եմ, եթե Լովրենը տեղ գտնի հիմնական կազմում, «Լիվերպուլում» ցուցադրի այն խաղը, որը խաղում էր «Սաութհեմպտոնում», ապա կլինի Սթիվենին փոխարինողի թեկնածուների թվում:
Հաջորդ ավագը կարող է լինել նաև Ջորդան Հենդերսոնը: Հնարավոր է՝ այլ թեկնածուներ էլ լինեն, սակայն եթե Լովենը խաղա իր խաղը, վստահ եմ, որ ավագի թևկապը նրան կհասնի,- Կարագերի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: