«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը խոստովանել է, որ վստահ չէ իր ապագայի հարցում:
Եվ, չնայած որ Տևեսը դեռ չի պլանավորել իր վերադարձը հայրենի «Բոկա Խունիորս», սակայն «Սիթիից» հեռանալու հավանականություն դեռ կա: Հայտնի է, որ արգենտիացուն իրենց թիմում են ցանկանում տեսնել «Յուվենտուսը», «ՊՍԺ»-ն և «Մոնակոն»:
Նաև խոսվում է, որ «քաղաքայինների» նոր մարզիչ Մանուել Պելեգրինին պատրաստվում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել:
-Ես իսկապես չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում: Ես սպասում եմ նորության: Այժմ ես հանգստի մեջ եմ, և ինձ ոչինչ չեն ասել:
«Բոկայի» երկրպագուները գիտեն, որ ես ցանկանում եմ վերադառնալ, սակայն այս տարի դա հնարավոր չէ,- Radio Cooperativa-ին տված հարցազրույցում ասել է Տևեսը: