«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Կարլոս Տևեսին սպառնում է ազատազրկումը, եթե նա անտեսի 250 ժամ ուղղիչ աշխատանքներ կատարելու դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին մենքենա վարելու արգելանքը խախտելու պատճառով Տևեսը տուգանվեց 1000 ֆունտով և 250 ժամ ուղղիչ աշխատանքով:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այժմ Տևեսը հուսով է, որ կխուսափի դատարանի վճռի կատարումից: Սակայն այսօր 29-ամյա արգենտինացին զգուշացվեց, որ չի կարող խուսափել պատասխանատվությունից, որը պետք է կատարի 12 ամսվա ընթացքում:
-Մենք չենք մեկնաբանում առանձին իրավիճակները: Օրինախախտները պետք է կատարեն դատարանի վճիռը: Ցանկացածը, ով չի կատարի այն՝ կպատժվի,- հայտնել է ուղղիչ աշխատանքային վարչության ներակայցուցիչը: