«Վեստ Հեմ Յունայթեդի» հարձակվող Կարլտոն Քոուլը երկարաձգել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին «Վեստ Հեմը» որոշեց հրաժարվել Քոուլի ծառայություններից: Սակայն հոկտեմբերին Կարլտոնը վերադարձավ «Ապտոն Պարկ» և կարճաժամկետ պայմանագիր ստորագրեց, որը կլրանար այս ամիս:
Այժմ կողմերը որոշել են երկարաձգել պայամանգիրը մինչև 2015թ-ի ամառը: 30-ամյա անգլիացին առաջարկ ուներ նաև այլ ակումբներից, սակայն նա որոշեց մնալ «Վեստ Հեմում»:
Ավելացնենք, որ Կարլտոնը լոնդոնյան ակումբում է 2006թ-ից: «Վեստ Հեմում» անցկացրած 251 խաղերում Քոուլը դարձել է 63 գոլի հեղինակ, ինչի շնորհիվ ակումբի պատմության լավագույն ռմաբրկուների ցուցակում 16-րդն է: