«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դիվոկ Օրիգին ճանաչվել է Ա Սերիայի այս մրցաշրջանի վատագույն ձեռքբերումը:
Հիշեցնենք, որ հուլիսին «Լիվերպուլը» Օրիգիին բաց թողեց «Միլան», որտեղ 27-ամյա բելգիացին դարձավ թիմի ամենաերիտասարդ հարձակվողը:
«Լիվերպուլում» անցկացրած յոթ տարիների ընթացքում Օրիգին երբեք մեծ խաղացող չի եղել, սակայն «կարմիրները» Դիվոկին ընկալել են որպես լեգենդ՝ շնորհիվ նրա հազվագյուտ, բայց չափազանց կարևոր գոլերի:
«Միլանում» Օրիգին բախվեց բոլորովին այլ վերաբերմունքի իր նկատմամբ։ Մրցակցության և առողջական խնդիրների պատճառով Դիվոկը Ա Սերիայում և Չեմպիոնների լիգայում ընդամենը չորս անգամ փոխարինման մտնելով մասնակցեց հանդիպումների՝ լիովին հիասթափված մնալով իտալական լրատվամիջոցների և տեղի երկրպագուների կողմից:
Օրիգին ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել և Իտալիայում ճանաչվել է մրցաշրջանի վատագույն ձեռքբերումը, հայտնում է Daily Mail-ը: