«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի արձագանքը Պրեմիեր լիգայի «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղում չեղարկված գոլին։
Երեկ «Լիվերպուլը» տնային հաղթանակ տարավ «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ 2:0 հաշվով, և հենց Վիրջիլ Վան Դեյկը բացեց հանդիպման հաշիվը 71-րդ րոպեին, VAR համակարգը չեղարկեց «կարմիրների» հարձակվող Դարվին Նունեսին գոլը:
VAR-ը որոշեց, որ Դիոգու Ժոտան խախտել էր կանոնները Մաքս Կիլմանի նկատմամբ: Ու թեև Կլոպը համաձայն չէ մրցավարական այս որոշման հետ, Յուրգենն ուրախ է, որ չեղարկված գոլը միայն զայրացրեց «Լիվերպուլին» և մղեց հաղթանակի։
«Ես տեսել եմ կրկնություններ: Չեմ կարծում, որ խախտում է եղել: Դանդաղ շարժման ժամանակ ամեն ինչ կարծես խախտում է»:
«Բայց մեզ համար կարևոր էր այսպես արձագանքել: Դա հենց այն է, ինչ մեզ պետք էր այս երեկո նման հիանալի մթնոլորտում», – Կլոպի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: