• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլոպը զղջում է իր պահվածքի համար

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ ափսոսում է «Տոտտենհեմի» դեմ խաղի ժամանակ մրցավարների հետ իր ունեցած վեճի համար։

Ըստ լուրերի՝ Կլոպը կարող է պատժվել երկարաժամկետ որակազրկմամբ՝ մրցավար Փոլ Թիրնիի անաչառությունը հարցականի տակ դնելու և կիրակի օրը չորրորդ պաշտոնյայի առջև հաղթական գոլը արհամարհաբար տոնելու համար:

Կլոպը խոստովանում է, որ այդ պահին չի կարողացել զսպել իր էմոցիաները: Յուրգենը ցավում է, որ «Լիվերպուլի» դիտարժան 4-3 հաշվով հաղթանակը քննարկելու փոխարեն բոլորը խոսում են իր պահվածքի մասին։

«Այս իրավիճակը չպետք է լիներ, վերջ, դա ընդանրապես պետք է տեղի չունենար, բայց այդ պահի էմոցիաների ու զայրույթի պատճառով ես նման կերպ պահեցի ինձ»։

«Դրա համար ես տոնեցի այդպես: Կար կոպիտ խաղ Սալահի կողմից, թեև խախտում չկար: Այդտեղ հետո նշանակվեց տուգանային հարված, հետո ևս մեկ տուգանային հարված, և մրցակիցը գոլ խփեց, իսկ մեկ րոպե անց արդեն մենք գոլ խփեցինք»:

«Պետք է պարզապես ուրախ լինեի, որ գոլ խփեցիք, բայց ես ուղղակի զայրացած էի: Ես ոչ մի վատ բան չասացի, ես բղավեցի «Առանց քեզ, առանց քեզ»: Դա նույնիսկ իր մեջ իմաստ չուներ»:

«Ես չէի պատրաստվում հարձակվել չորրորդ պաշտոնյայի վրա: Հետո ինձ մոտեցավ Փոլ Թիրնին, և ես ընդհանրապես չէի սպասում կարմիր քարտի, չէի կարծում, որ դա ճիշտ կլինի: Ես դեղին քարտ էի սպասում, և նա ասաց. «Իմ կարծիքով, դա կարմիր է, բայց քանի որ դա չորրորդ պաշտոնյան է, ես ձեզ ցույց կտամ դեղին»:

«Մենք հիանալի կերպով հաղթեցինք հանդիպումը 4-3 հաշվով, բայց վերնագրերն ամբողջությամբ իմ մասին էին, և ես ափսոսում եմ դրա համար»:

«Ես պատկերացում չունեմ, թե ինչ է կատարվում հիմա: Մենք դեռ ոչինչ չենք լսել FA-ից, դատական ​​համակարգից կամ որևէ մեկից»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր