«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին երկարաժամկետ որակազրկում է սպառնում մրցավար Փոլ Թիրնիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:
Հիշեցնենք, որ Կլոպը կոնֆլիկտ ունեցավ Թիրնիի հետ Պրեմիեր լիգայի «Տոտտենհեմի» դեմ խաղի ժամանակ:
Կլոպը չորրորդ մրցավարի առջև արհամարական կերպով տոնեց Դիոգու Ժոտայի հաղթական գոլը՝ հետագայում դա բացատրելով, որպես պատասխան Թիրնիի պահվածքին։
Կլոպն պնդում է, որ կողմնապահության մոտիվներ է նկատել Թիերնիի գործողություններում, Յուրգենը մեղադրել է նաև Պոլին, որ նա իր հասցեին ինչ-որ վատ բան է ասել՝ դեղին քարտ ցույց տալով, թեև մրցավարի ձայնագրությունը լսելուց հետո դատական մարմիններն անմիջապես հերքել են դա։
ՖԱ-ն ներկայումս հետաքննություն է վարում Կլոպի նկատմամբ, իսկ Daily Mail-ը նշում է, որ ՖԱ-ն պատրաստվում է խստորեն պատժել Յուրգենին:
Կլոպն այս մրցաշրջանի սկզբում արդեն մեկ խաղով որակազրկված է եղել՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ եզրային մրցավարի հետ բախման համար: Այս անգամ պատիժը պետք է ավելի խիստանա։