«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խորհուրդ է տվել իրենից հրաշքներ չսպասել։ Հաջողությանը հասնելու համար ժամանակ է անհրաժեշտ։
«Կարմիրների» գլխավոր մարզչի պաշտոնում 48-ամյա գերմանացուն նշանակելը մեծ իրարանցում առաջացրեց։ Շատ երկրպագուներ էյֆորիայի մեջ են, սակայն Յուրգենը համբերության կոչ է անում։
-Մարդիկ չպետք է ինձ դնեն Հիսուսի տեղը, ես ջրի վրայով չեմ քայլում։ Հասկանում եմ, որ այս ակումբից սպասելիքները մեծ են և սպասումները մեծ դեր ունեն մեր կյանքում՝ ոչ միայն ֆուտբոլում։ Հուսով եմ, որ ոչ ոք ռեալ չի համարում, որ ես կարող եմ հրաշքներ գործել։ Իհարկե ես չեմ կարող։ Եթե անկեղծ, ապա ինձ դուր չի գալիս ողջ այս ուշադրությունը։ Հուսով եմ, որ այս աժիոտաժից հետո ամեն ինչ կհանդարտվի և մենք կանցնենք գործի։
Ուրախ եմ, որ բոլորը գոհ են իմ՝ այստեղ հայտնվելուց, սակայն որոշ մարդիկ կարծում են, որ Յուրգենն ամեն ինչ կփոխի։ Ես չեմ կարող դա խոստանալ։ Որոշ բաներ հաստատ կփոխվեն, և որոշ ասպեկտներով հնարավոր է՝ տարբերվեմ մյուս մարզիչներից, սակայն մեկ օրում ողջ աշխարը չենք փոխի։ Վստահ եմ, որ «Լիվերպուլի» երկրպագուները բավական խելացի են, որ հասկանան՝ մեզ ժամանակ է անհրաժեշտ։ Կարևորը համբերությունն է,֊ ասել է Կլոպը։ The Guardian