«Ֆեներբահչեի» նորեկ Սիմոն Կյաերը խոստովանել է, որ հրաժարվել է տեղափոխվել «Լիվերպուլ», քանի որ ցանկանում է տիտղոսներ նվաճել:
Լուրերի համաձայն, Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն առաջնային տեղ ուներ «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի տրանֆերային ցուցակում, սակայն չորեքշաբթի օրը Սիմոնը «Լիլից» տեղափոխվեց «Ֆեներբահչե»՝ չորս տարվա պայմանագիր կնքելով թուրքական ակումբի հետ:
Նոր թիմին միանալուց հետո 26-ամյա պաշտպանը հաստատեց, որ իր համար «Լիվերպուլ» տեղափոխվելու հնարավորություն իսկապես կար, սակայն նա «Ֆեներբահչեն» ավելի հավակնոտ ակումբ համարեց:
-«Լիվերպուլը» ցանկանում էր պայմանագիր ստորագրել ինձ հետ, սակայն ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել: Այս մրցաշրջանում «Ֆեներբահչեն» իր առջև մեծ նպատակներ է դրել,- թուրքական Haberturk թուրքին տված հարցազրույցում ասել է Կյաերը: