Կոլո Տուրեն խոստովանել է, որ ցանկանում է երկար մնալ «Մանչեսթեր Սիթիում»:
Տուրեն արդեն 3.5 տարի է` «Սիթիում» է: Սկզբնական շրջանում նա թիմի ավագն էր, սակայն այս ամռանը Ռոբերտո Մանչինին մտածում էր նրան վաճառելու մասին: 31-ամյա իվուարցին չխաղաց նույնիսկ Չեմպիոնների Լիգայում:
Մինչդեռ հիմա նա ավելի հաճախ է դաշտ դուրս գալիս, և դա, իհարկե, դուր է գալիս Կոլոյին:
-Ես հավանում եմ Անգլիան: Ես այստեղ անցկացրել եմ ողջ կարիերաս, և Անգլիայում խաղալն ուղղակի հրաշալի է: Ինձ իսկապես այստեղ դուր է գալիս, դրա համար եմ եղբորս` Յայա Տուրեին, բերել այստեղ:
Ըստ Կոլոյի` կյանքում միշտ էլ փոփոխություններ լինում են, և նա չի բացառում, որ հնարավոր է լքի ակումբը:
-Ակումբը միշտ էլ աջակցել է ինձ, նույնիսկ ամենածանր պահերին: Եվ հենց դրա համար էլ դժվար կլինի ակումբից հեռանալը,- նշել է Տուրեն: