«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Կոլո Տուրեն վստահ է, որ իր նախկին ակումբ «Մանչեսթեր Սիթին» զղջում է, որ նախորդ ամառ բաժանվեց իրենից:
Ինչպես հայտնի է, «քաղաքայինները» նախորդ ամառ խզեցին Տուրեի պայմանագիրը, ով ազատ ֆուտբլիստի կարգավիճակով տեղափոխվեց «Լիվերպուլ»:
32-ամյա իվուարցին արագ հարմարվեց նոր ակումբին և դարձավ հիմնական կազմի խաղացող:
-Ես «Սիթիի» լավագույն ֆուտբոլիստներից էի, սակայն միշտ մնում էի պահեստայինների նստարանին: Հեռանալուց առաջ ես պատասխանատու հայտարարեցի, որ նրանք դեռ կզղջան, որ ինձ բաց են թողնում: Այժմ ես «Լիվերպուլում» եմ և համոզված եմ, որ «Սիթին» հետևում է իմ խաղերին,- ասել է Կոլո Տուրեն: The Sun