• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոմպանին «Բավարիայի» ուշադրության կենտրոնում

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հայտնվել է «Բավարիայի» ապագա մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ուշադրության կենտրոնում:

Ոչ վաղ անցյալում «քաղաքայինների» պաշտպանը առանց թույտվության վնասվածքով խաղալով Բելգիայի ազգային հավաքականում՝ քննադատության արժանացավ Ռոբերտո Մանչինիի կողմից: Ինչպես հաղորդում է Goal կայքը, եթե այդ խնդիրը իր զարգացումը ստանա, ապա «Բավարիան» պատրաստ կլինի օգտվել իրավիճակից:

Հարկ է նշել, որ Կոմպանին արդեն ունի Բունդեսլիգայում հանդես գալու փորձ: Վենսանը 2008թ-ին «Սիթի» տեղափոխվեց գերմանական «Համբուրգից»: Բելգիացու հանդեպ «Բավարիայի» ունեցած հետաքրքրության մասին խոսվում էր նաև անցած տարի:

Ավելացնենք, որ հուլիսին Կոմպանին 6 տարով երկարաձգեց պայմանագիրը «Սիթիի» հետ: Բացի դա, 2011թ-ին նա ամուսնացավ մանչեսթերցի աղջկա հետ և ընդունվեց տեղի համալսարանը:

Հետաքրքիր փաստեր