«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկուկես շաբաթ: Բելգիացին արդեն իր երկրի ազգային հավաքականից վերադարձել է Մանչեսթեր:
28-ամյա պաշտպանը բաց թողեց Պրեմիեր Լիգայում «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ շաբաթ օրվա խաղը, որն ավարտվեց 2:2 արդյունքով:
Բելգիացիների գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը հաստատել է, որ Կոմպանին չի մասնակցի Եվրո-2016-ի որակավորման փուլում Ուելսի դեմ առաջիկա խաղին:
Ավելացնենք, որ այժմ Վենսանը կարող է բաց թողնել նոյեմբերի 22-ին «Սուոնսիի» դեմ խաղը: Հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը Չեմպիոնների Լիգայում «Բավարիայի» դեմ խաղին: