«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանիի վերադարձը դաշտ հնարավոր է հետաձգվի վնասվածքի սրման պատճառով:
«Քաղաքայինների» բելգիացի պաշտպանը բաց է թողել ամբողջ մի ամիս սրունքի մկանների վնասվածքի պատճառով: Վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երրորդ նմանատիպ վնասվածքն է:
Սպասվում էր, որ Կոմպանին արդեն դաշտ կվերադառնա հաջորդ երկուշաբթի կայանալիք «Աստոն Վիլլայի» հետ խաղին, սակայն այն այժմ պետք է հետաձգել: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ, Կոմպանիի մոտ առաջացել են խնդիրներ մյուս ոտքի սրունքի հետ կապված: Այս հանգստյան օրերին պարզ կդառնա՝ արդյոք նա կմեկնի այդ արտագնա խաղին, թե ոչ: