«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին իր թիմի հետ մեկնել է Չեխիա Պլզենի «Վիկտորիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղին:
Հիշեցնենք, որ Կոմպանին Պրեմիեր Լիգայի առաջին տուրի «Նյուքասլի» դեմ խաղում մկանների վնասվածք էր ստացել: Բելգիացի պաշտպանը բաց է թողել նախորդ երեք խաղերը, սակայն օրերս սկսել է ամբողջական մարզումները:
Այսօր հայտնի դարձավ, որ Կոմպանին «Սիթիի» հետ կմեկնի Չեխիա` մասնակցելու երեքշաբթի կայանալիք խաղին: Ակնհայտ է, որ «Վիկտորյան» D խմբի ամենաթույլ մասնակիցն է, այդ պատճառով էլ «քաղաքայինները», ովքեր ձախողեցին Չեմպիոնների Լիգայի նախորդ երկու մրցաշրջանները, միայն հաղթանակ են ակնկալում: