«Բերնլիի» մարզիչ Վենսան Կոմպանին հայտնվել է «Տոտտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու թեկնածուների ցուցակում:
Անտոնիո Կոնտեից բաժանվելուց հետո «Տոտտենհեմը» ստիպված է սկսել փնտրել իր չորրորդ մշտական մարզիչին չորս տարվա ընթացքում:
Ակումբներից ազատ Ջուլիան Նագելսմանը և Մաուրիսիո Պոչետինոն կապվում են Հյուսիսային Լոնդոնը ներկայացնող ակումբում նշանակման հետ, սակայն The Sun-ը պնդում է, որ «շպորների» նախագահ Դանիել Լևիի կարճ ցուցակը գլխավորում է Կոմպանին:
Լևին տպավորված է, թե ինչպես է Կոմպանին վերափոխել «Բերնլին» իր առաջին իսկ սեզոնում: «Բորդոագույնները» գրավիչ ֆուտբոլ են ցուցադրում՝ իրենց մոտակա մրցակցից 13 միավորով առաջ լինելով գլխավորում են Չեմպիոնշիփը:
«Բերնլին» կարող է հաստատել առաջխաղացումը արդեն հաջորդ շաբաթ, բայց Կոմպանին գիտի, որ նա պետք է աշխատի Թըրֆ Մուրում փոքր բյուջեով Պրեմիեր լիգայի չափանիշներով:
Միևնույն ժամանակ, «Տոտտենհեմը» պատրաստ է 36 ամյա բելգիացուն մեծ ռեսուրսներ և եվրոպական մրցաշարերում խաղալու հնարավորություն առաջարկել։