«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին, ով վնասվածքի պատճառով բաց թողեց «քաղաքայինների» վերջին երկու հանդիպումը, սկսել է մարզումները:
Բելգիացի պաշտպանը այդ վնասվածքը ստացել է դեռ հունվարին՝ Անգլիայի գավաթի 4-րդ փուլում: Առանց Կոմպանիի «Սիթին» վերջին երկու հանդիպումները ավարտեց ոչ-ոքիով: Նախ գոլազուրկ ոչ-ոքի «ՔՊՌ»-ի հետ, իսկ հետո 2:2՝ «Լիվերպուլի» հետ:
«Սիթիի» մարզչական շտաբը հուսով է, որ Կոմպանին իրենց կմիանա Անգլիայի գավաթի 5-րդ փուլում, որը տեղի կունենա փետրվարի 17-ին: Սակայն չի բացառվում, որ 26-ամյա Կոմպանին «քաղաքայիններին» օգնի արդեն այս շաբաթ:
Ավելացնենք, որ անցած մրցաշրջանում Կոմպանին երեք անգամ շարքից դուրս եկավ և երեք անգամ էլ վերադարձավ կանխատեսվածից շուտ: Goal