«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին վնասվածքի պատճառով վեց շաբաթ բացակայելուց հետո վերսկսել է մարզումները:
Հիշեցնենք, որ բելգիացի պաշտպանն այդ վնասվածքը ստացել էր հոկտեմբերի 5-ին՝ «Էվերթոնի» դեմ խաղում (3:1): Սակայն այսօր Կոմպանին առանց որևէ խնդիրների մասնակցել է թիմի մարզումներին:
Վենսանի մասնակցությունը Չեմպիոնների Լիգայում «Վիկտորիայի» դեմ խաղին քիչ հավանական է, սակայն նա կկարողանա մասնակցել Պրեմիեր Լիգայում «Սուոնսիի» դեմ խաղին:
Ավելացնենք, որ «Սիթիի» այսօրվա մարզմանը բացակայում էին Ջեք Ռոդվելը, Դավիդ Սիլվան և Ստեֆան Յովետիչը: