«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն աշխատանքի կվերադառնա շաբաթ օրը կայանալիք «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղից հետո։
Մեկ ամիս առաջ Կոնտեն վիրահատության էր ենթարկվել՝ հեռացնելով լեղապարկը։ Անտոնիոն շտապեց վերադառնալ իր պարտականություններին՝ ականատես լինելով պարտությունների «Լեսթերից» և «Միլանից»:
Սակայն հետո 53 ամյա Կոնտեին լրացուցիչ հանգիստ նշանակվեց, և այս ամբողջ ընթացքում Անտոնիոն մնաց Իտալիայում ընտանիքի շրջապատում։
«Ես ասացի, որ նա կվերադառնա այս շաբաթ, և դա տեղի կունենա «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղից անմիջապես հետո: Նա կգա Լոնդոն և նորից կվերսկսի իր աշխատանքը:», – «Տոտտենհեմի» գլխավոր մարզչի օգնական Քրիստիան Ստելլինի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հավելենք, որ Ստելինիի օրոք «Տոտտենհեմը» տարավ չորս հնարավոր հաղթանակներից չորսը, որից հետո «Շեֆիլդ Յունայթեդի» ձեռքով դուրս թռավ Անգլիայի գավաթից։