«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է վերադառնալ Իտալիայի Ա Սերիա:
Ռոնալդուն այս մրցաշրջանում «Յունայթեդի» հիմնական խաղացողը չէ, և այն բանից հետո, երբ Կրիշտիանուն հրաժարվեց «Տոտտենհեմի» դեմ փոխարինման դուրս գալ, 37-ամյա պորտուգալացին որակազրկվեց հիմնական թիմից։
Ստեղծված իրավիճակում Ռոնալդուն կարող է ստիպված լինել արդեն հունվարին հեռանալ «Օլդ Թրաֆորդից»՝ չսպասելով պայմանագրի ավարտին։
Ըստ The Sun-ի՝ Պրեմիեր լիգայի մյուս ակումբները, այդ թվում՝ «Չելսին», հետաքրքրված չեն Ռոնալդուով, ուստի այժմ Կրիշտիանուի ամենահավանական ուղղությունը Իտալիան է, որտեղ նա նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում»:
«Նապոլին» ցանկանում է ձեռք բերել Ռոնալդուին։ Միակ խնդիրն այն է, որ նեապոլիտանական թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացող Պյոտր Զիելինսկին շաբաթական 90 հազար ֆունտ է վաստակում, մինչդեռ Կրիշտիանուն ամեն 7 օրը մեկ 360 հազար ֆունտ է ստանում: