Պրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսը» «Լիվերպուլին» դիմել է կիսապաշտպան Ջոնջո Շելվիին մեկ տարով վարձակալելու առաջարկով:
Ակնհայտ է, որ 21-ամյա Շելվին չի մտնում «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի պլաններում: 2013թ-ին Ջոնջոն ընդամենը երկու անգամ է մասնակցել Պրեմիեր Լիգայի հանդիպումներին:
The Guardian-ի հաղորդմամբ, «Լիվերպուլի» ղեկավարությունը հաղորդել է Շելվիին, որ վերջինս պետք է հեռանա ակումբից: Երիտասարդ անգլիացուն պատրաստ են գնել «Նորվիչը», «Սուոնսին» և «Վեստ Հեմը»:
Սակայն, եթե Շելվին պատրաստ չէ հրաժարվել «Էնֆիլդում» հանդես գալու իր երազանքից, ուրեմն վարձակալությունն ավելի հարմար տարբերակ կլինի: 2011թ-ին «Փելեսի» գլխավոր մարզիչ Յան Հոլովեյը, ով այդ ժամանակ մարզում էր «Բլեքպուլը», վարձակալեց Շելվիին, ով իրեն ցույց տվեց լավագույն կողմերով: