Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում «Կրիստալ Փելսը» հյուրընկալել էր լավագույն քառյակում գտնվող «Տոտտենհեմ Հոտսպուրին»։
Հյուրերը կամային հաղթանակ տարան «Սելհարսթ Պարկում»։ Հանդիպման հաշիվը բացվեց 30-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Յան Վերտոնգենը։ 63-րդ րոպեին Հարի Քեյնը վերականգնեց հաշվի հավասարությունը։ 84-րդ րոպեին երիտասարդ Դելե Ալին խփեց առաջնության լավագույն գոլերից մեկը՝ առաջ մղելով իր թիմին, իսկ հանդիպման վերջին րոպեին փոխարինման դուրս եկած Նասեր Շադլին հաշիվը դարձրեց 1-3։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 42 միավորով կշարունակի զբաղեցնել 4-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Վորտենգեն՝ 30 (ինքն․), Քեյն՝ 63ր,Ալի՝ 84ր, Շադլի՝ 90+5ր։