Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Հալլ Սիթիին»:
Տուրի թերևս գլխավոր անակնկալը գրանցվեց «Քինգսթոն Քոմյունիքեյշն» մարզադաշտում: «Վագրերը» 3-1 հաշվով հաղթանակ տարան «Լիվերպուլի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Ջեյք Լիվերմորը: 7 րոպե հետո «կարմիրների» ավագ Սթիվեն Ջերարդը վերականգնեց հաշվի հավասարությունը:
Երկրորդ խաղակեսում Դեյվիդ Մեյլերը խփեց «Հալլի» հաղթական գնդակը, իսկ Մարտին Շկրտելի ինքնագոլի շնորհիվ հաղթանակն ավելի խոշոր հաշվով դարձավ: Այս խաղից հետո առաջնության նորեկը բարձրացավ 10-րդ հորիզոնական:
Գոլեր․ Լիվերմոր՝ 20ր, Ջերարդ՝ 27ր, Մեյլեր՝ 72ր, Շկրտել՝ 87ր (ինք․):