Պրեմիեր Լիգան պաշտոնապես հայտնել է նոր մրցաշրջանի խաղերի ժամանակացույցը: Գործող չեմպիոն «Չելսին» տիտղոսի պաշտպանելը կսկսի օգոստոսի 8-ից՝ «Սուոնսիի» դեմ տնային խաղով:
Արդեն երկրորդ տուրում «կապույտները» կհյուրընկալվեն «Մանչեսթեր Սիթիին», որից հետո կմրցեն «Վեստ Բրոմվիչի» հետ: Առաջին տուրի խաղերից կարելի է առանձնացնել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտտենհեմ» դիմակայությունը: Հետաքրքիր խաղ է սպասվում նաև «Բրիտանիա» մարզադաշտում, ուր «Ստոկ Սիթին» կհոյւրընկալի «Լիվերպուլին»: Հիշեցնենք, որ 2014/15 մրցաշրջանի վերջին տուրում այստեղ դաշտի տերերը 6:1 հաշվով ջախջախեցին «կարմիրներին»:
Փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանը կսկսի «Վեստ Բրոմվիչին» հյուրընկալվելով, իսկ ահա Չեմպիոնների Լիգայի մյուս մասնակից «Արսենալը» կընդունի Սլավեն Բիլիչի «Վեստ Հեմին»:
Պրեմիեր Լիգայի 2015/16 մրցաշրջանի ամբողջական խաղացանկին կարող եք ծանոթանալ առաջնության պաշտոնական կայքում, իսկ առաջիկա օրերին այն կտեղադրվի նաև PremierLeague.am կայքում: