«Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը վստահ է, որ իր թիմը կարող է բարելավել իր խաղը հարձակման գծում:
Նախօրեին բրիտանացիները Ազգերի լիգայում 1-0 հաշվով պարտվեցին Իտալիային՝ երկարաձգելով իրենց գոլային երաշտը, որը ձգվում է 450 րոպեից ավելի։
«Դա հիասթափեցնող է: Ազգերի լիգայում մենք մեր հնարավորություններից ցածր ենք հանդես գալիս: Չեմ կարծում, որ այս երեկո վատ էինք խաղում: Մենք վերահսկում էինք խաղը և լավ էինք տեղաշարժում գնդակը: Պարզապես մեզ պակասում էր այդ եզրափակիչ հարվածը»:
«Մարզումների ժամանակ ես հետևում եմ, թե ինչպես ենք մենք գոլեր խփում հաճույքի համար: Հավատացեք ինձ, մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի»,- Ռայսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: