Կիսապաշտպան Հարվի Էլիոթը նոր պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ։
Էլիոթը «Լիվերպուլին» միացավ 2019թ․-ի հուլիսին «Ֆուլհեմից» իսկ իր նախորդ պայմանագիրը ստորագրել էր անցած տարվա ամռանը։
Վերջին 12 ամիսների ընթացքում Հարվին կարողացավ դրսևորել իրեն «Լիվերպուլի» հիմնական թիմում և ունեցավ իր ներդրումը Լիգայի և Անգլիայի գավաթների նվաճման գործում։
19-ամյա անգլիացու պարգևը դարձավ նոր պայմանագիրը «Լիվերպուլի» հետ մինչև 2027թ․-ը։
«Մենք արդեն շատ տիտղոսներ ենք նվաճել, և հուսամ, որ դրանք էլ ավելի կշատանան։
Դա մի զարմանալի զգացում է ՝ գիտակցել, որ ես կմնամ այստեղ երկար ժամանակ։ Ես եւ իմ ընտանիքը «Լիվերպուլի» երկրպագուներ ենք, եւ «Լիվերպուլը» լավագույն վայրն է ֆուտբոլ խաղալու, այդ մարզաշապիկը կրելու եւ այդ երկրպագուների արջև հանդես գալու համար», — ասել է Էլիոթը ։