«Լիոնի» դեմ ընկերական խաղը «Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթի համար ավարտվեց վնասվածքով։
Ավելի վաղ «Լիվերպուլը» Դուբայում ուսումնամարզական հավաքի ընկերական խաղում 3:1 հաշվով պարտվել էր «Լիոնին»:
19 ամյա Էլիոթը փայլուն սկսեց հանդիպումը և առաջին րոպեին գոլային փոխանցում կատարեց Ֆաբիո Կարվալիոյին, սակայն Հարվին ստիպված եղավ լքել խաղադաշտը կես ժամ անց։
Գլուխը բռնած Էլիոթն անմիջապես ուղղվեց դեպի տրիբունաների տակ գտնվող թունելը։ Այնուամենայնիվ, «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Հարվիի բախտը բերել է։
«Հարվին վնասվածք սատացավ, բայց ես կարծում եմ, որ մեր բախտը բերեց: Նա լավ տեսք ունի, բայց ցավը շարունակվում է: Դա նորմալ է, բախում կար: Բայց հուսով եմ, որ այս պահին ամենինչ նորմալ է»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: