«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ Էրլինգ Հոլանդը նույնիսկ ավելի լավն է, քան ենթադրում է նորվեգացի հարձակվողի խաղից:
Հոլանդը հիանալի սկսեց իր կարիերան «Սիթիում»՝ Դորտմունդի «Բորուսիայից» 51 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո 11 խաղում խփելով 17 գոլ:
Միջին հաշվով, Էրլինգը յուրաքանչյուր 54 րոպեն մեկ գոլ է խփում, ինչպես նաև երեք գոլային փոխանցում է կատարել, սակայն Գվարդիոլան 22-ամյա նորվեգացու խաղում այլ բան է տեսնում, օրինակ՝ առաջատարի որակները:
«Նա շատ ժեստեր է անում երիտասարդ խաղացողներին, անձնակազմին, նա ուրախացնում է տղաներին, երբ նրանց մոտ ինչ-որ բան լավ է ստացվում: Նա պարզապես հարձակվող չէ, ով գոլեր է խփում, դա գալիս է նրա դաստիարակությունից»:
«Նրա տարիքում ոչ ոք չի համեմատվում նրա հետ, ոչ ոք: Նրա ելույթն ինքնին խոսում է, և ներսում, և հանդերձարանում և խաղադաշտում մենք տեսնում ենք բաներ, որոնք չեն մտնում վիճակագրության մեջ, բայց ինչի պատճառով մենք կարող ենք մեզ լավ զգալ այն է, ինչ մենք ունենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։