«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու հարձակվող Էրլինգ Հոլանդը բաց թողեց Պրեմիեր լիգայի «Լեսթերի» դեմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (0:0) Գվարդիոլան փոխարինեց Հոլանդին ընդմիջմանը` դա բացատրելով Էրլինգի հոգնածությամբ, հիվանդությամբ և վնասվածքով:
«Քաղաքացիները» հույս ունեին, որ իրենց լավագույն ռմբարկուն կվերականգնվի մինչև շաբաթ օրը, սակայն 22-ամյա նորվեգացին ոչ միայն մեկնարկային կազմում չէր, այլ նաև փոխարինողների ցուցակից էր բացակայում։
«Այո, նա ապաքինվել է ջերմությունից, հոգնածությունից, բայց ոչ կապանների վնասվածքից»,- ասել է Գվարդիոլան BT Sport-ին «Քինգ Փաուերում» խաղից առաջ: