«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ոտնաթաթի վնասվածքից հետո վերսկսել է լիարժեք մարզումները։
Հոլանդը բաց է թողել վերջին վեց շաբաթը՝ դեկտեմբերի 6-ին «Աստոն Վիլլայից» կրած պարտության ժամանակ ոտնաթաթի հետ կապված խնդրից հետո (1-0):
Խորը հետազոտության արդյունքում Հոլանդի մոտ ոսկորի կոտրվածք է հայտնաբերվել, իսկ մի քանի շաբաթ առաջ 23 ամյա նորվեգացի ֆուտբոլիստի մոտ տեղի ունեցավ վնասվածքի կրկնություն:
Այնուամենայնիվ, Հոլանդի ապաքինումն այժմ լավ է ընթանում, և Էրլինգը կարողացավ իր թիմակիցների հետ մեկնել Աբու Դաբի՝ ուսումնամարզական հավաքի:
«Սիթին» հաջորդ ուրբաթ կհանդիպի «Տոտտենհեմին» Անգլիայի գավաթում, և եթե Հոլանդը ամբողջությամբ պատրաստ չլինի այդ հանդիպմանը մասնակցելու համար, ապա «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է Էրլինգին պահել հունվարի 31-ին «Բերնլիի» դեմ տնային խաղի համար: