• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հոլանդը վտանգում է բաց թողնել «Լիվերպուլի» դեմ հանդիպումը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է բաց թողնել ապրիլի 1-ին կայանալիք «Լիվերպուլի» դեմ Պրեմիեր լիգայի խաղը:

Անցյալ երեքշաբթի հաստատվեց, որ Հոլանդը Նորվեգիայից տուն է ուղարկվել աճուկի վնասվածքի պատճառով:

Էրլինգը նույնիսկ ստիպված է եղել այցելել Բարսելոնայի բժիշկ Ռամոն Կուգատի կլինիկա, իսկ 22 ամյա նորվեգացու հայրը վստահ չէ, որ իր որդին կապաքինվի մինչև «Սիթիի» հաջորդ հանդիպումը։

«Նախ՝ ես բժիշկ չեմ, երկրորդ՝ կասկածելի եմ համարում, այո, չի կարելի երկու շաբաթ չմարզվել, իսկ հետո անմիջապես նետվել մարտի դաշտ»։

«Այստեղ պրոցես կա, նրանք կարող են ռիսկի դիմել, բայց եթե նա լիարժեք չմարզվի թիմի հետ, նա չի խաղա: Հարցն այն է, թե առաջիկա օրերին նա ինչպես կվերաբերվի բուժմանը»:

«Մանչեսթեր Սիթին» համագործակցում է Բարսելոնայի հիվանդանոցի հետ: Նա այնտեղ է ստուգումների և բուժման համար»:

«Այժմ նա արդեն Մարբելայում է և մի քանի օր այստեղ կանցկացնի ակումբի ֆիզիոթերապևտի հետ: Հետևաբար, նա լավ ձեռքերում է»,- Հոլանդ Ավագի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: