Միայն հանդիպման վերջնամասում թվային առավելություն ունենալով՝ «Լիվերպուլը» կարողացավ գրավել մրցակցի դարպասը և 1:2 հաշվով հաղթանակ տարավ «Կրիստալ Փելեսի» նկատմամբ, ինչի շնորհիվ Պրեմիեր լիգայի աղյուսակում բարձրացավ առաջին հորիզոնական։
Նաթանիել Քլայնը և Ուիլ Հյուզը վերադարձան «արծիվների» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Տայրիկ Միտչելին և Մայքլ Օլիսին։
«Կարմիրների» մարզիչ Յուրգեն Կլոպը 5 փոփոխություն կատարեց իր թիմի մեկնարկային կազմում՝ վերադարձնելով Ալիսոնին, Ջարել Քուանսային, Կոստանտինոս Ցիմիկասին, Ռայան Գրավենբերխին և Դարվին Նունեսին:
«Կրիստալ Փելես» 1 – 2 «Լիվերպուլ»
Գոլեր՝ Մատետա – Սալահ, Էլիոթ
Կարմիր՝ Այու
Դեղին՝ Հոջսոն, Ուորդ, Լերմա, Ռիչարդս, Անդերսեն, Ահամադա – Գոմես, Դիաս