Անգլիացի Հովարդ Վեբը Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ-ի առաջնությունը սպասարկող մրցավարների թվում է:
Հիշեցնենք, որ 2010թ-ին կայացած աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչը սպասարկեց հենց Վեբը: Աշխարհի առաջնության եզրափակչից հետո Հովարդին վստահվեց նաև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը, որտեղ Ժոզե Մոուրինյոյի «Ինտերը» հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ:
Ավելացնենք, որ 42-ամյա Վեբը 2003թ-ից սպասարկում է Պրեմիեր Լիգայի հանդիպումները: