«Մանչեսթեր Սիթիի» բրազիլիացի պաշտպան Մայկոնը վիրահատել է ծունկը և բաց կթողնի մեկ ամիս:
31-ամյա Մայկոնին կարելի է համարել վերջին ժամանակներում «Սիթիի» տրանսֆերային անհաջողություններից: «Ինտերից» տեղափոխվելուց հետո բրազիլիացին մասնակցել է ընդամենը 11 հանդիպման:
Բացի դա, աջ պաշտպանի դիրքում բավական հաջող է հանդես գալիս Պաբլո Սաբալետան, ինչի պատճառով էլ Մայկոնը վերջին անգամ դաշտ է դուրս եկել դեկտեմբերի 1-ին:
Վիրահատությունից հետո Մայկոնին մեկ ամիս կպահանջվի ապաքինման համար: Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, թիմի մեկ այլ աջ պաշտպան Միկա Ռիչարդսը շարք կվերադառնա երկու-երեք շաբաթից: