
«Լիդսը» հայտարարել է, որ Մայքլ Սկուբալան առայժմ կկատարի գլխավոր մարզչի պարտականությունները։
«Լիդսում» Սկուբալան մարզում էր պահեստային թիմին (մինչև 21 տարեկաններ), սակայն փետրվարի 6-ին Ջեսսի Մարշի հեռացումից հետո Մայքլը գլխավորեց հիմնական թիմը։
Այդ ժամանակից ի վեր «Լիդսը» չի կարողացել համաձայնության գալ մի շարք մասնագետների հետ, այդ թվում՝ Կառլոս Կորբերանի, Անդոնի Իրաոլայի, Առնե Սլոթի և Ալֆրեդ Շրյոդերի հետ:
Միանգամայն ակնհայտ է, որ նոր գլխավոր մարզչի փնտրտուքները ձգձգվում են, և քանի դեռ ճիշտ մարդ չի գտնվել, Սկուբալան կգլխավորի առաջին թիմը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ Էլլանդ Ռոադի ակումբը հայտնել է, որ Սկուբալայի լիազորությունները երկարացվել են «առաջիկա հանդիպումների համար»: Մայքլին կօգնեն Պակո Գալարդոն և Քրիս Արմասը: